«Հա, լավ, ղալաթ արեցինք, որ ընտրեցինք, ընդունում ենք, որ սխալվել ենք, ցանկացած մարդ իրավունք ունի սխալվելու։ Չի կարելի մարդուն այդ կարգի իջեցնել ու ասել՝ դե գիտես, որ դու սխալվել ես, հիմա էլ պետք է ամեն ինչ անեմ քո գլխին»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը։
Ակցիայի մասնակիցը նշեց.
«Ասում է՝ գնացեք, Ամերիկային հարկ տվեք։ Ամերիկայի տեղը գիտեմ, որ Ամերիկային հարկ տվող լինեի ու իմ հայրենիքի մասին չմտածեի, ժամանակին կգնայի, մի քանի հարյուր հազար դոլար էր հավաքած կլինեի, ոչ թե այսպես ոչինչ էլ չեմ ունենա։
Ո՞ւր է մեզ ուղարկում։ Ավելի լավ է ինքը գնա՞, թե՞ մենք գնանք։ Մենք մեր հայրենիքը սիրում ենք, մնացել ենք մեր հայրենիքում պատերազմի ծանր տարիներին, ամիսներին։
Ես հարկ տալիս եմ։ Հաստատագրված արա։ Օրինակ, հիմա 150 հազար եմ մուծում, ավելի լավ է 200 հազար մուծում, բայց հաստատագրված, տեսնեմ՝ ուր է գնում իմ գումարները։ Ես այդքան հարկ եմ տալիս, իրենք 25 միլիոն դոլար փոշիացնում են պետական բյուջեից ու ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում»,- զայրացած ասաց տնտեսվարողը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը